


Tournament ChessAcademy.am
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար «Ջերմուկ 2025» միջազգային շրջանային մրցաշար
2025-01-31Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ 2025թ. մայիսի 28-ից հունիսի 6-ը անցկացնում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:
Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Մրցանակային ֆոնդը կազմում է 7 450 000 ՀՀ դրամ /համարժեք է 18 400 ԱՄՆ դոլարին/:
1-ին մրցանակ – 3 100 000
2-րդ մրցանակ – 1 850 000
3-րդ մրցանակ – 1 500 000
4-րդ մրցանակ – 1 000 000
Բոլոր մրցանակները հարկվելու են ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն։
Հատուկ մրցանակ է սահմանել մեր գործընկեր “Chessify” ընկերությունը մրցաշարի մասնակիցների համար.
1-ին մրցանակ – փաթեթ /350$/
2-րդ մրցանակ – փաթեթ /300$/
3-րդ մրցանակ – փաթեթ /250$/
4-րդ մրցանակ – փաթեթ /200$/
5-րդ մրցանակ – փաթեթ /150$/
6-րդ մրցանակ – փաթեթ /150$/
7-րդ մրցանակ – փաթեթ /150$/
8-րդ մրցանակ – փաթեթ /150$/
9-րդ մրցանակ – փաթեթ /150$/
10-րդ մրցանակ – փաթեթ /150$/
Հավասար միավորներ հավաքելու դեպքում, դրամական մրցանակները բաշխվում են հավասարաչափ, իսկ տեղերը որոշվում են ըստ՝
1. Զոնեբորն-Բերգերի գործակցի,
2. անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/
3. սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի,
4. հաղթանակների առավելագույն քանակի:
Անցկացման վայրը` ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ աշխարհ առողջարանային համալիր:
Մրցաշարի տնօրեն։ ՄԳ Սմբատ Լպուտյան
E-mail: tournaments@chessacademy.am
Tel.: +374 10-448473, +374 91 19 25 14