Jermuk, Armenia
May 28 - June 6
2026
Swiss
Tournament
ChessAcademy.am

Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 17-րդ կարգի շրջանային մրցաշար - խաղափուլ 8

2026-06-05

Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի նախավերջին խաղափուլը հարուստ էր հետաքրքիր պայքարով և վճռորոշ արդյունքներով։

Սև խաղաքարերով կարևոր հաղթանակներ տոնեցին Շիմոն Գումուլյաժն ու Վլադիսլավ Արտեմիևը։ Գումուլյաժը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ Արտեմիևը առավելության հասավ Արավինդ Չիթամբարամի նկատմամբ։ Խաղափուլի մյուս պարտիաներից Արամ Հակոբյանը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը մրցաշարի վարկանիշային առաջատար Նիհալ Սարինի հետ։

Ռեյ Ռոբսոն - Շանթ Սարգսյան և Ալեքսանդր Դոնչենկո - Սամուել Սևյան պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի արդյունքով։

8-րդ տուրի արդյունքները՝
Ռոբերտ Հովհաննիսյան – Շիմոն Գումուլյաժ 0-1
Ռեյ Ռոբսոն – Շանթ Սարգսյան ½-½
Ալեքսանդր Դոնչենկո – Սամուել Սևյան ½-½
Արավինդ Չիթամբարամ – Վլադիսլավ Արտեմիև 0-1
Նիհալ Սարին – Արամ Հակոբյան ½-½

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by LAB64 LLC