Jermuk, Armenia
June 9-18
2024
Swiss
Tournament
ChessAcademy.am

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար «Ջերմուկ 2023» միջազգային շրջանային մրցաշար

2023-03-03

Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ 2023թ. մայիսի 2-12-ը անցկացնում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: 

Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցանակային ֆոնդը կազմում է 4 100 000 ՀՀ դրամ:

1-ին մրցանակ – 1 600 000

2-րդ մրցանակ – 1 100 000

3-րդ մրցանակ –  800 000

4-րդ մրցանակ –  600 000

Հատուկ մրցանակ է սահմանել մեր գործընկեր “Chessify” ընկերությունը մրցաշարի մասնակիցների համար.

1-ին մրցանակ –  փաթեթ /400$/

2-րդ մրցանակ – փաթեթ /300$/

3-րդ մրցանակ – փաթեթ /200$/

4-րդ մրցանակ – փաթեթ /100$/

Հավասար միավորներ հավաքելու դեպքում, դրամական մրցանակները բաշխվում են հավասարաչափ, իսկ տեղերը որոշվում են ըստ՝

1. Զոնեբորն-Բերգերի գործակցի,

2. անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/

3. սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի, 

4. հաղթանակների առավելագույն քանակի:

 Ժամանակացույց.

 2 մայիսի – բացման արարողություն 19:00

 3 մայիսի – 1-ին տուր 15:00

 4 մայիսի – 2-րդ տուր 15:00

 5 մայիսի – 3-րդ տուր 15:00

 6 մայիսի – 4-րդ տուր 15:00

 7 մայիսի – 5-րդ տուր 15:00

 8 մայիսի – 6-րդ տուր 15:00

 9 մայիսի – 7-րդ տուր 15:00

 10 մայիսի – 8-րդ տուր 15:00

 11 մայիսի – 9-րդ տուր 11:00

 11 մայիսի – փակման արարողություն    18:00

Անցկացման վայրը` ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ աշխարհ առողջարանային համալիր:

Մրցաշարի կորդինատոր։ Մերի Թաշչյան

Էլ. Հասցե: tournaments@chessacademy.am 

Հեռախոսահամար: +374 10-448473, +374 55 630640

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by LAB64 LLC