Jermuk, Armenia
June 9-18
2024
Swiss
Tournament
ChessAcademy.am

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2022 Շրջանային Մրցաշար

2022-05-13

Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ 2022թ. հունիսի 19-28-ը անցկացնում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:

Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցաշարին մասնակցում են՝

No. Կոչում Մասնակցի անուն Ֆեդերացիա Վարկանիշ
1 ՄԳ Նիման Հանս Մոք ԱՄՆ 2678
2 ՄԳ Հայկ Մարտիրոսյան Հայաստան 2656
3 ՄԳ Նիհալ Սարին Հնդկաստան 2654
4 ՄԳ Ամին Թաբաթաբայ Մ. Իրան 2650
5 ՄԳ Շանթ Սարգսյան Հայաստան 2648
6 ՄԳ Սամվել Տեր-Սահակյան Հայաստան 2640
7 ՄԳ Մանուել Պետրոսյան Հայաստան 2638
8 ՄԳ Թայ Դայ Վան Նգուեն Չեխիա 2610
9 ՄԳ Ալեքսանդր Դոնչենկո Գերմանիա 2602
10 ՄՎ Մամիկոն Ղարիբյան  Հայաստան 2487

Մրցանակային ֆոնդը կազմում է 4 000 000 ՀՀ դրամ:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by LAB64 LLC